|
Յօդւածներ -
Արա Պապեան
|
|
Երկուշաբթի, 08 Փետրւար 2010 09:31 |
|
Այսօր արդեն ակնհայտ է` Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրությունների վավերացուման գործընթացն ինչ ելք էլ ունենա, այլեւս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի: Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրվակից եւ այօր դժվար է կանխատեսել, թե ի՞նչ վարքագիծ կունենա այդ, մեզանից արդեն որեւէ կախվածություն չունեցող, քաղաքական արարածը: Հետեւաբար, մենք դեռ երեկվանից պիտի սկսեինք պատրաստվել բազմաթիվ քաղաքական, եւ հատկապես իրավական, հարցերի մոտալուտ վերարծարծմանը եւ վերարժեվորմանը: Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը, այդ հարցերի մեջ առանձնակի կարեւորություն ունի Կարսի պայմանգրի իրավական կարգավիճակի հարցը:
|
|
Շարունակութիւն..
|
|
|
Յօդւածներ -
Արա Պապեան
|
|
Երեքշաբթի, 26 Յունւար 2010 10:21 |
|
Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումից (12.01.2010թ.) հետո նշյալ որոշման մասին բազմաթիվ կարծիքներ են հնչել: Կարծում եմ, ինչպես արդեն առիթ ունեցել եմ արտահայտվելու, որոշումը խիստ կաեւոր էր: Թեեւ ինքնին որոշումը միջազգային իրավունքի առումով հարց չի լուծում, այսուհանդերձ, որոշման իրավական դիրքորոշումը, որը պարտադիր է բոլորիս` այդ թվում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համար, լուրջ հիմքեր է ստեղծում արձանագրությունների հասցնելիք վնասը մեղմելու (damage control) համար: Ըստ այդմ, այսուհետ ամեն ինչ կախված է լինելու ՀՀ նախագահի եւ Ազգային ժողովի օրինապաշտության աստիճանից:
|
|
Շարունակութիւն..
|
|
Յօդւածներ -
Արա Պապեան
|
|
Չորեքշաբթի, 20 Յունւար 2010 10:01 |
|
Երբ Թուրքիայի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները` նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը, ամեն քաղաքական խաչմերուկում հայ-թուրքական արձանագրությունները, (որոնց չարաբաստիկ լինելն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում) պայմանավորում էին «Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացով», մեր իշխանությունները կամ լուռ էին կամ ասում էին, որ այդ հայտարարությունները «ներքին լսարանի համար են»: Իհարկե, նման պնդումը նախատեսված է մանկամիտների համար, քանի որ միջազգային իրավունքը (մասնավորապես Պայմանագրերի օրենքի մասին Վիեննայի կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2(a) կետը) հստակորեն ամրագրել է ցանկացած երկրի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի անվերապահ իրավունքները արտաքին քաղաքականության բնագավառում: Այսինքն, արտաքին քաղաքականության բնագավառում նրանց լիազորություններն այնքան լայն են, որ առանց լրացուցիչ լիազորությունների իրավասու են երկրի անունից պայմանագրեր ստորագրելու, ուր մնաց, հայտարարություններ անելու: Կարճ ասած, այս երեք պաշտոնյաների հայտարարությունները երբեք չեն կարող դիտարկվել «միայն ներքին օգտագործման համար»:
|
|
Շարունակութիւն..
|
|
|
Յօդւածներ -
Արա Պապեան
|
|
Հինգշաբթի, 21 Յունւար 2010 18:11 |
|
Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեր օրենսդիրները չգիտեն իրենց իսկ ընդունած օրենքները: Հայաստանի Հանրապետության օրենքը Սահմանադրական դատարանի մասին (2006թ.) միանշանակ ամրագրում է. »Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում«։ [Հոդված 61(5)]
|
|
Շարունակութիւն..
|
|
Յօդւածներ -
Արա Պապեան
|
|
Շաբաթ, 16 Յունւար 2010 10:24 |
|
Իսկապես, վերապահումներն առավել լայնորեն կիրառվում են բազմակողմ պայմանագրերի պարագայում, սակայն դրանք տեղ են գտել եւ գտնում են նաեւ երկկողմ փաստաթղթերում:[1] Նման ընթացքը պայմանավորված է գործնական հարմարությամբ, սակայն ոչ երբեք միջազգային օրենքի սահմանափակումներով: Ուրիշ բան, որ տրամաբանորեն ենթադրվում է. եթե կողմերն ընդամենը երկուսն են, ապա գործնականում արագ հնարավորություն կա մինչեւ տեքստի նախաստորագրումը, այսինքն տեքստի վերջնական ընդունումը, հստակեցնել բոլոր տարըմբռնումները: Սակայն դա վերաբերում է օրինական եւ հմտորեն բանակցված փաստաթղթերին:
|
|
Շարունակութիւն..
|
|
|
|
|
<< Սկիզբ < Նախորդ 1 2 Յաջորդ > Վէրջ >>
|
|
Page 1 of 2 |