
Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումից (12.01.2010թ.) հետո նշյալ որոշման մասին բազմաթիվ կարծիքներ են հնչել: Կարծում եմ, ինչպես արդեն առիթ ունեցել եմ արտահայտվելու, որոշումը խիստ կաեւոր էր: Թեեւ ինքնին որոշումը միջազգային իրավունքի առումով հարց չի լուծում, այսուհանդերձ, որոշման իրավական դիրքորոշումը, որը պարտադիր է բոլորիս` այդ թվում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համար, լուրջ հիմքեր է ստեղծում արձանագրությունների հասցնելիք վնասը մեղմելու (damage control) համար: Ըստ այդմ, այսուհետ ամեն ինչ կախված է լինելու ՀՀ նախագահի եւ Ազգային ժողովի օրինապաշտության աստիճանից:
Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումից (12.01.2010թ.) հետո նշյալ որոշման մասին բազմաթիվ կարծիքներ են հնչել: Կարծում եմ, ինչպես արդեն առիթ ունեցել եմ արտահայտվելու, որոշումը խիստ կաեւոր էր: Թեեւ ինքնին որոշումը միջազգային իրավունքի առումով հարց չի լուծում, այսուհանդերձ, որոշման իրավական դիրքորոշումը, որը պարտադիր է բոլորիս` այդ թվում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համար, լուրջ հիմքեր է ստեղծում արձանագրությունների հասցնելիք վնասը մեղմելու (damage control) համար: Ըստ այդմ, այսուհետ ամեն ինչ կախված է լինելու ՀՀ նախագահի եւ Ազգային ժողովի օրինապաշտության աստիճանից:
Այս ամենի մեջ խիստ հետաքրքրական է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդընի (Philip Gorgon) հայտարարությունը. «Դատարանի որոշումը մենք դիտարկում ենք որպես դրական առաջքայլ` Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բնականոնացման արձանագրությունները վավերացնելու գործընթացի առումով: Դատարանի որոշումը թույլ է տալիս արձանագրությունները, ինչպես նրանք բանակցվել եւ ստորագրվել են, առաջ մղել դեպի խորհրդարանական վավերացում եւ չի թվում որ [դատարանի որոշումը] որեւէ բանով սահմանափակում կամ պայմանավորում է դրանք: (We view the court decision as a positive step forward in the ratification process of the normalization protocols between Turkey and Armenia. The court decision permits the protocols, as they were negotiated and signed, to move forward towards parliamentary ratification, and does not appear to limit or qualify them in any way.)
Կարծում եմ, որ այս պարբերության մեջ ամենակարեւոր եւ նույնքան խնդրահարույց միտքը` «ինչպես նրանք բանակցվել եւ ստորագրվել են» արտահայտությունն է: Խնդիրը հենց այն է, որ կողմերը միեւնույն պարբերությունների, անգամ արտահայտությունների ու մինչեւիսկ բառերի նկատմամբ չունեն նույնական ըմբռնում: Այդ ըմբռնումները հաճախ ոչ միայն էապես տարբեր են, այլեւ իրարամերժ: Բավական է համեմատել ՀՀ նախագահի ու արտգործնախարարի եւ Թուրքիայի վարչապետի ու արտգործնախարարի արձանագրությունների միեւնույն հարցերի մասին արտահայտած մտքերին, որ ակնհայտ լինի. չկա կողմերի միասնական ըմբռնում ընդգրկված հարցերի նկատմամբ, հետեւաբար հնարավոր չէ ընդհանրացնել. «ինչպես նրանք բանակցվել եւ ստորագրվել են»:
Հենց այս առումով էլ խիստ կարեւոր է ՀՀ սահմանադրական դատարանի խնդրո առարկա որոշումը: Այն ոչ այլ ինչ է, եթե ոչ արձանագրությունների մեջ ներառված հարցերի հայկական կողմի իրավական ըմբռնումը` ՀՀ սահմանադրության եւ օրենքների, ինչպես նաեւ միջազգային իրավունքի, հիման վրա:
Ես համաձայն եմ պարոն Գորդոնի հետ` ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը չի խոչընդոտում արձանագրությունների վավերացմանը: ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ արձանագրությունների նպատակն ու առարկան (object and purpose), այն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, ինչպես նաեւ դրանցով ստանձնվող պարտավորությունները, չեն հակասում ՀՀ սահմադրությանը եւ օրենքներին: Պարզապես սահմանադրական դատարանը հստակեցնում է հայկական կողմի դիրքորոշումն արձանագրությունների մեջ ներառված այլ հարցերի նկատմամբ եւ այդ հարցերի նկատմամբ հայկական կողմի ըմբռնումներին տալիս է իրավական ձեւակերպումներ:
Այստեղ պարոն Գորդոնին պետք է հիշեցնել մի քանի հանգամանք: Առաջին. ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը վերջնական եւ ուժի մեջ մտած դատավճիռ է: Երկրորդ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը, ինչպես ամերիկացիների համար ԱՄՆ-ի սահմանադրական դատարանի որոշումը, անսակարկ ու պարտադիր փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար` ներառյալ ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների: Երրորդ. սահմանադրական դատարանի որոշումն ամբողջական փաստաթուղթ է, որտեղ իրավական դիրքորոշումն ունի նույնքան իրավական ուժ, որքան եզրափակիչ մասը:
Այսպիսով, առաջին հերթին հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը, ինչպես նաեւ ամերիկացիների դրական վերաբերմունքը ՀՀ սահմանադրական դատարանի որոշման նկատմամբ, ՀՀ նախագահը պարտավոր է խնդրո առարկա արձանագրություններն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշմամբ հանդերձ, դրանք արդեն իսկ որպես վերապահումներ ձեւակերպած:
Հայաստանի Հանրապետության նախագահը պարտավոր է իր օրինակով մեզ բոլորիս ցույց տալ, որ հարգում է երկրի օրենքները: Ամերիկացիներն էլ պարտավոր են ցույց տալ, որ հարգում են օրենքներն ընդհանրապես եւ ոչ միայն ամերիկյանը:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
25 հունվարի 2010թ.
2010թ. Փիւնիկ.com
Designed and developed by MKO.