piunik menu

Ձեր կարծիքով արդեօ՞ք ազգային ժողովը հաստատելու է արձանագրութիւնները։



Արդիւնքներ
piunik menu
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo

Յօդւածներ / Արա Պապեան

Տպել

Հինգշաբթի, 21 Յունւար 2010 18:11

Հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեր օրենսդիրները չգիտեն իրենց իսկ ընդունած օրենքները: Հայաստանի Հանրապետության օրենքը Սահմանադրական դատարանի մասին (2006թ.)  միանշանակ ամրագրում է. »Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների,  դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում«։ [Հոդված 61(5)]

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՍԴ որոշումը` հայ-թուրքական արձանագրությունների մասին միայն այն է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը, այլ ոլորտներ, ըստ Սահակյանի, չեն կարող պարտադրաբար լինել ՀՀ ԱԺ-ի համար:

www.aysor.am

20 հունվարի 2010թ.

 

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մեր օրենսդիրները չգիտեն իրենց իսկ ընդունած օրենքները: Հայաստանի Հանրապետության օրենքը Սահմանադրական դատարանի մասին (2006թ.)  միանշանակ ամրագրում է. »Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների,  դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում«։ [Հոդված 61(5)]

        Ըստ այդմ, անառարկելիորեն պարզ ու հստակ  է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ որոշումը (10 հունվարի 2009թ.) պարտադիր է Ազգային ժողովի համար` որպես պետական մարմնի, եւ պարտադիր է Ազգային ժողովի պատգամավորների համար` որպես ֆիզիկական անձանց: Այն պարտադիր է նաեւ ՀՀ նախագահի (պետության գլխի) եւ ՀՀ արտգործնախարարության  (կառավարության համապատասխան գերատեսչության) համար` որպես իրավաբանական անձանց, ինչպես նաեւ Սերժ Սարգսայանի եւ Էդվարդ Նալբանդյանի համար` որպես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց:

Անհրաժեշտ է մշտապես հիշել, որ Սահմանադրական դատարանի մասին  օրենքը սահմանել է պատասխանատվություն. »Սահմանադրական դատարանի որոշումը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարմանն արգելք հանդիսանալն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»: [Հոդված 66]

 

Հիմա տեսնենք ի՞նչ որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը: Շատերն ուզում են այնպես ներկայացնել, իբր Սահմանադրական դատարանը պարզապես որոշել է, որ «արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Բնավ այդպես չէ: Սահմանադրական դատարանը  պարզապես վերացական որոշում չի կայացրել, այլ որոշումը կայացրել է որոշակի եւ էական վերապահությամբ. »ելնելով գործի քննության արդյունքներից, հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները  եւ  «:  Այսինքն, որոշումը որոշում է միմիայն »հաշվի առնելով   որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները«:    Առանց այդ դիրքորոշումների`  որոշումը որոշում չէ:

Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը,  համաձայն Սահմանադրական դատարանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  61-րդ հոդված 5-րդ կետի պահանջի, պարտավոր է  խնդրո առարկա արձանագրություններն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել արդեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումների հիման վրա սահմանված վերապահումներով: Հակառակը կլինի վերոհիշյալ օրենքի խախտում եւ այդ դեպքում պիտի գործի նույն օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված »օրենքով նախատեսված պատասխանատվությունը«:

 

 

Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

20 հունվարի 2010թ.