piunik menu

Ձեր կարծիքով արդեօ՞ք ազգային ժողովը հաստատելու է արձանագրութիւնները։



Արդիւնքներ
piunik menu
Add this page to Blinklist Add this page to Del.icoi.us Add this page to Digg Add this page to Facebook Add this page to Furl Add this page to Google Add this page to Ma.Gnolia Add this page to Newsvine Add this page to Reddit Add this page to StumbleUpon Add this page to Technorati Add this page to Yahoo

Յօդւածներ / Արա Պապեան

Տպել

Չորեքշաբթի, 20 Յունւար 2010 10:01

Հետեւողական նենգության քաղաքականությունը

 

 

Երբ Թուրքիայի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները` նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը,  ամեն քաղաքական խաչմերուկում հայ-թուրքական արձանագրությունները, (որոնց չարաբաստիկ լինելն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում)  պայմանավորում էին «Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացով», մեր իշխանությունները կամ լուռ էին կամ ասում էին, որ այդ հայտարարությունները  «ներքին լսարանի համար են»: Իհարկե, նման պնդումը նախատեսված է մանկամիտների համար, քանի որ միջազգային իրավունքը (մասնավորապես Պայմանագրերի օրենքի մասին Վիեննայի կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2(a) կետը) հստակորեն ամրագրել է ցանկացած երկրի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի անվերապահ իրավունքները արտաքին քաղաքականության բնագավառում: Այսինքն, արտաքին քաղաքականության բնագավառում նրանց լիազորություններն այնքան լայն են, որ առանց լրացուցիչ լիազորությունների իրավասու են  երկրի  անունից պայմանագրեր ստորագրելու,  ուր մնաց, հայտարարություններ անելու:  Կարճ ասած, այս երեք պաշտոնյաների հայտարարությունները երբեք չեն կարող դիտարկվել «միայն ներքին օգտագործման համար»:

 

Երբ Թուրքիայի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները` նախագահը, վարչապետը եւ արտգործնախարարը,  ամեն քաղաքական խաչմերուկում հայ-թուրքական արձանագրությունները, (որոնց չարաբաստիկ լինելն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում)  պայմանավորում էին «Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացով», մեր իշխանությունները կամ լուռ էին կամ ասում էին, որ այդ հայտարարությունները  «ներքին լսարանի համար են»: Իհարկե, նման պնդումը նախատեսված է մանկամիտների համար, քանի որ միջազգային իրավունքը (մասնավորապես Պայմանագրերի օրենքի մասին Վիեննայի կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2(a) կետը) հստակորեն ամրագրել է ցանկացած երկրի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարի անվերապահ իրավունքները արտաքին քաղաքականության բնագավառում: Այսինքն, արտաքին քաղաքականության բնագավառում նրանց լիազորություններն այնքան լայն են, որ առանց լրացուցիչ լիազորությունների իրավասու են  երկրի  անունից պայմանագրեր ստորագրելու,  ուր մնաց, հայտարարություններ անելու:  Կարճ ասած, այս երեք պաշտոնյաների հայտարարությունները երբեք չեն կարող դիտարկվել «միայն ներքին օգտագործման համար»:

 Հիմա տեսնենք ի՞նչ ունենք այսօր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, համաձայն մեր երկրի սահմանադրության պահանջի,  որոշում է ընդունել մեր երկրի արտգործնախարարի  ստորագրած երկու արձանագրության վերաբերյալ: Տվյալ դեպքում իրավացիորեն կարող ենք ասել «ներքին օգտագործման համար», քանի որ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումն առանց վավերաթղթերի (instruments of ratification) մեջ ներառվելու, չունի որեւէ կիրառություն եւ նշանակություն միջազգային հարաբերությունների մեջ: Ուրիշ հարց, որ ՀՀ նախագահը պարտավոր է  Սահմանադրական դատարանի որոշման իրավական դիրքորոշումը հաշվի առնել եւ նրա ներկայացուցիչն էլ պարտավոր է խնդրո առարկա արձանագրություններն արդեն վերապահումներով ներկայացնել Ազգային ժողովի վավերացմանը: Դա չանելը նշանակում է չկատարել դատարանի որոշումը: Այն դատարանի, որի որոշումը պարտադիր է եւ’ ՀՀ նախագահի եւ’ ՀՀ արտգործնախարարության համար: Այսուհանդերձ, ՀՀ Սահմանադրական դատարանի ինքնին որոշումը բնավ կապ չունի  որեւէ օտար երկրի հետ: Դա մեր իրավունքն է եւ մեր սահմանադրության պահանջը: Դա մեր ներքին գործն է:

Թուրքական դիվանագիտությունն ունի մի շարք բնութագրիչներ: Կան բաներ, որոնք արժանի են ընդօրինակաման: Օրինակ, համարժեք միջոցների տրամադրումը ըստ արտաքին գերատեսչության առջեւ ծառացած խնդիրների: Թուրքիայի Հանրապետությունն անգամ իր ստեղծման առաջին ծանրագույն տարիներին խորթ զավակի տեղ չի դրել արտգործնախարարությանը: Սակայն թուրքական դիվանագիտության ամենից ակնառու գիծը  հետեւողական  նենգությունն է:  Միշտ պետք է հիշել, որ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտության ավանդույթները, դեռեւս նրա ճանաչումից առաջ, հիմնվել են պատանդառության եւ այդ պատանդներին փոխանակելու միջոցով պատերազմի հանցագործներին ազատելու վրա: 1919թ. քեմալականները  ոտնահարելով Մուդրոսի զինադադարով (30 հոկտեմբերի 1918թ.) իրենց երկրի ստանձնած պարտավորությունները, նենգաբար պատանդ վերցրեցին բրիտանական դիտորդական առաքելությունների ավելի քան վեցը տասնյակ անդամների (այդ թվում նրանց կանանց եւ երեխաներին, ինչպես նաեւ Էրզրում  բանագնացության մեկնած գնդապետ սըր Ալֆրեդ Ռաուլինսոնին /Sir Alfred Rawlinson/),  ապա փոխանակեցին Մալթայում պահվող պատերազմի ավելի քան 150 հանցագործների հետ: Ուսանելի է բանակցությունների եւ հատկապես դրանց գործադրման ընթացքը: Թեեւ 1921թ. մարտի 16-ին բրիտանացիներն ու քեմալականները  համաձայնագիր էին ստորագրել թուրքերի կողմից բրիտանացիներին »անմիջապես« (immediately) ազատ արձակելու վերաբերյալ,[1] սակայն վերջին բրիտանացին ազատվեց գրեթե վեցը ամիս հետո միայն` 1921թ. հոկտեմբերի 31-ին: Միաժամանակ, չնայած նախնական պայմանավորվածությանը` 64 բրիտանացու դիմաց ազատ արձակել նույնքան թուրքի, վերջում այնպես ստացվեց, որ բրիտանացիները բաց թողեցին բոլորին, դեռ մի բան էլ պարտք մնացին: Իսկ ինչպե՞ս դա եղավ. շատ պարզ: Բրիտանացիներն, ըստ պայմանավորվածության, բաց էին թողնում համապատասխան խմբին, բայց թուրքերը հետեւողական նենգությամբ ոչ միայն իրենց խոստումը չէին կատարում, այլեւ առաջադրում էին նորանոր պահանջներ: Ծանոթ ձեռագիր է չէ՞: Այսօր դրանց կանվանեինք նախապայմաններ: Հիշում եք թուրքերի հայտարարությունը` «ստորագրելու պահին նախապայմաններ չկային, սակայն այժմ Հայաստանը պիտի առաջընթաց գրանցի Լեռնային Ղարաբաղի հարցում, որպեսզի մեր խորհրդարանն արձանագրությունները վավերացնի»:  Սա հետեւողական նենգության քաղաքականությունն է գործի մեջ: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Հավատ ընծայել Թուրքիայի որեւէ խոսքի` լինի բանավոր կամ գրավոր, նշանակում է ամեն անգամ կանգնել նույն փոցխի վրա:

Այսօրվա Թուրքիան իրականացնում է նույն պատանդառության քաղաքականությունը: Պարզապես այսօր մի խումբ մարդկանց փոխարեն Թուրքան պատանդի վիճակի մեջ է պահում, մի ողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ: Դրանով հանդերձ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում մեզ դաս տալու:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ ուղղակի եւ լկտի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Քանի դեռ այդ դիրքորոշումը սահմանադրական իրավունքի ոլորտից չի անցել միջազգային իրավունքի ոլորտ, այն միմիայն մեր ներքին գործն է: Արդյո՞ք մեր արտգործնախարարությունը երբեւէ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկել է Թուրքիայի քրեական օրենսգրքի  բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ, առանց որի հնարավոր չի լինելու կյանքի կոչել արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները: Փոխադարձության եւ իրավահավասարության սկզբունքները միջազգային հարաբերությունների հիմնասյուններից են: 

Եթե Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունները համարժեք պատասխան չտան Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարության հայտարարությունը, կշանակի մենք ընդունում ենք Թուրքիայի մեզ գաղութի տեղ դնելու քաղաքականությունը: Եթե մենք այսօր Թուրքիային իր տեղը չդնենք, վաղն ավելի ենք զղջալու, քանի որ Թուրքիան ակնհայտորեն չի հրաժարվել հետեւողական նենգության քաղաքականությունից:

 

 Արա Պապյան

 Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

19 հուվարի 2010թ.

 


[1] British Foreign Office Dossiers on Turkish War Criminals (ed. By V. Yeghiayan), Le Verne, 1991, p. 470