
Խոսելով հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների վավերացման հնարավոր ժակետի մասին, իրենց քաղաքական գործիչ համարող որոշ պաշտոնյաներ խրոխտ ձայնով հայտարարում են, որ հայ-թուրքական, ըստ իրենց, կարգավորումը պետք է տեղի ունենալ »ողջամիտ ժամանակահատվածում«: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում պարզելու` արդյո՞ք միջազգային իրավունքի մեջ առկա է »ողջամիտ ժամանակահատված« հասկացության հստակեցված տ¨ողություն:
»Ողջամիտ ժամանակահատված« եզրույթն ունի, թե¨ ոչ հաճախադեպ, սակայն որոշակի կիրառություն միջազգային հանրային իրավունքի մեջ: Օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (European Convention on Human Rights) 5-րդ ¨ 6-րդ հոդվածներն երաշխավորում են կալանքի կամ ձերբակալության մեջ գտնվող անձի դատավարությունը »ողջամիտ ժամանակահատվածում«: (<Everyone arrested or detained … shall be entitled to trial within a reasonable time or release pending trial>. Articles 5(3). <Everyone is entitled to a fair and public hearing within a reasonable time>. Article 6(1).)[1] Ակնհայտ է, որ նման ձ¨ակերպումն ունի բավարար ճկունություն ¨ հնարավորություն է տալիս վերոհիշյալ բազմակողմ փաստաթուղթը դրձնել առավել ներառական ¨ այն կիրառելի դարձնել դատական տարբեր համակարգերի համար: Այսուհանդերձ, »ողջամիտ ժամանակահատված« բառակապակցության գործածումը երկկողմ փաստաթղթերում, որտեղ ամրագրվում են միայն փախադարձ պարտավորություններ, տրամաբանական ¨ բնավ ցանկալի չէ: Առավել ¨ս, հաշվի առնելով թուրքերի սեփական պարտավորություններն ուրանալու ¨ խոսքը դրժելու դարավոր ավանդույթը, նման բան ընդհանրապես անընդունելի է նրանց հետ հարաբերություններում:
Բելգիացի ժամանակակից մեծագույն իրավագետ Օլիվիյեր Քորտենը (Olivier Corten) »ողջամիտ« եզրույթի հիմնական բնութագրիչն իրավացիորեն համարում է նրա »վերացական երկիմաստությունը« (profound ambiguity).[2] Այսինքն, միջազգային հարաբերություններում նման ժամկետորոշիչի գործածումը որ¨է հստակեցում չի մտցնում երկկողմ փաստաթղթի կիրարկման հարցում: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (UN International Court of Justice) Մայրցամաքային ափեզերքի (Թունիսն ընդդեմ Լիբիայի) դատական գործի մեջ մեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ տվել է հետ¨յալ մեկնաբանությունը. »որ¨է դատական գործում որոշելը` ի՞նչն է ողջամիտը ¨ անաչառը, պետք է կախված լինի տվյալ գործի հանգամանքներից« (<what is reasonable and equitable in any given case must be depend on its circumstances>)[3]: Այսինքն, ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը միանշանակորեն ամրագրել է, որ »ողջամիտ« հասկացությունը խիստ հարաբերական է ¨ միջազգային հանրային իրավունքի մեջ այն չի կարող ունենալ համընդգրկուն ¨ միանշանակ մեկնաբանություն:
Այսինքն, եթե հայկական կողմի համար »ողջամիտ« ժամանակահատվածը տրմաբանորեն, օրինակ, կարող է լինել երեք ամիսը, ապա նույնքան տրամաբանորեն »ողջամիտը« թուրքական կողմի համար կարող է լինել երեք տարին:
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
4 հունվարի 2010թ.
[1] Basic Documents in International Law, (ed. Ian Brownlie),
[2] Oliver Corten, The Notion of “Reasonable” in International Legal Discourse, Reason and Contradictions, The International and Comparative Law Quarterly, (
[3] Continental Shelf (Tunisia/Libyan Arab Jamahiriya) I.C.J. Re. 1982, para. 60.
2010թ. Փիւնիկ.com
Designed and developed by MKO.